Ակնայի մոտակայքում հողը մշակելիս խաչքար է հայտնաբերվել
Նորագյուղի բնակիչ Արթուր Հակոբյանն Ակնայի (Աղդամ) մոտակայքում հողը մշակելու ժամանակ խաչքար է հայտնաբերել, տեղեկացնում է «Արցախպրես»-ը:
«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նօրեն Արմինե Հայրապետյանն ասել է, որ իրենց կառույցի Ասկերանի աշխատակիցներն այցելել են տվյալ տարածք և ծանոթացել խաչքարին:
«Ըստ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի՝ Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի՝ խաչքարը թվագրվում է 9-10-րդ դարերով»,-ասել է Ա. Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ անցած տարի նույն տարածքում ևս մեկ խաչքար և խեցեղենի կտորներ են գտնվել: Գտնված երկու խաչքարերն առայժմ նույն տեղում են: