չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱՀ պետական նախարարը պարգևատրել է գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներին

ԱՀ պետական նախարարը պարգևատրել է գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է գյուղատնտեսության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների՝ նախարար Ժիրայր Միրզոյանի գլխավորությամբ, տեղեկանում ենք ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Որպես տնտեսության ռազմավարական ճյուղ՝ պետական նախարարն ընդգծել է գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը՝ այդ ճանապարհին որոշիչ համարելով բարեխիղճ և սեփական առաքելությանը հավատարիմ մարդկանց դերակատարությունը:

Գրիգորի Մարտիրոսյանը Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ, երկարատև ծառայության և բարեխիղճ աշխատանքի համար Արցախի Հանրապետության պետական նախարարի հուշամեդալով պարգևատրել է մի խումբ երախտավորների:

  • Կիսվել: