ԱՀ ԱԺ նախագահը մասնակցել է Հայաստանի Քիք-Բոքսինգի ուժեղագույն ակումբների առաջնության բացման արարողությանը
Այսօր՝ ապրիլի 3-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը և ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը մասնակցել են «Միասնության սպորտով» խորագիրը կրող Հայաստանի Քիք-Բոքսինգի ուժեղագույն ակումբների առաջնության բացման արարողությանը: Այն նվիրված է Արցախյան պատերազմում զոհված զինվորների հիշատակին։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Աևցախի օպերատիվ շտաբը:
՛՛Ներկաները ողջունել են նախաձեռնությունը, համոզմունք հայտնել որ այն, որպես ռազմահայրանասիրական դաս, կծառայի մատաղ սերունդներին կրթելու համար և մասնակիցներին մաղթել հաջողություն։ Խաղերին մասնակցում էր նաև Արցախի հավաքականը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։