հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանցին՝ Փաշինյանին․ Ե՞րբ կկարողանամ վերադառնալ իմ հայրական տուն

Ադրբեջանցին՝ Փաշինյանին․ Ե՞րբ կկարողանամ վերադառնալ իմ հայրական տուն

Բեռլինում  Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած հանդիպմանը  ներկա է եղել նաև ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ։ Վերջինս վարչապետին հարցրել է, թե ինքը ե՞րբ կկարողանա վերադառնալ իր հայրական տուն, որի հնարավորությունն այսօր չունի։

«Գիտեք, կա Շահումյանի շրջան, որտեղ մինչև 1990 թվականն ապրել են հայեր։ Այսօր հազարավոր շահումյանցիներ չեն կարողանում վերադառնալ իրենց տուն, որովհետև Շահումյանը ենթարկվել է էթնիկ զտումների։ Այն իրավիճակը, որ մենք այսօր ունենք, ստատուս քվոն որ ունենք, ընդամենը մի բանի արդյունք է՝ Ղարաբաղի հայությունը ցանկացել և ցանկանում է պաշտպանել իր ապրելու իրավունքը։ Ոչ թե ուզեցել է կամ ուզում է ինչ-ր մեկին վատություն անել, տնից զրկել, այլ ցանկացել է պաշտպանել ապրելու իր իրավունքը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: