երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
2019-ը հեղափոխական է՝ հակամարտությունների կարգավորման տեսանկյունից. Բաբայան

2019-ը հեղափոխական է՝ հակամարտությունների կարգավորման տեսանկյունից. Բաբայան

Արցախի պահպանողական կուսակցության, մեր ողջ հասարակության, մեր ամբողջ ժողովրդի համար ամենակարեւոր թեմաներից մեկը, բնական է, հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը:

Նա, մասնավորապես, նշել է. «2019 թվականն #ադրբեջան/ա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով բավականին հագեցած էր: Տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ եւ քննարկումներ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի ղեկավարության միջեւ, եւ, ամենակարեւորը, պահպանվել է ռազմաքաղաքական հավասարակշռությունը, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում:

Ըստ Բաբայանի՝ անցնող տարին հատկապես աչքի է ընկել հակամարտությունների կարգավորման նախադեպերի տեսանկյունից: «2019 թվականին իր ինքնորոշման իրավունքը իրացրեց Բուգենվիլը՝ հանգուցալուծելով տասնամյակների իր հակամարտությունը Պապուա Նոր Գվինեայի հետ: Եվ այդ ինքնորոշման իրավունքը իրացվեց միջազգային հանրության հովանու ներքո, ինչը ազգերի ինքնորոշման եւս մեկ նախադեպ է»,-գրել է նա:

Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդը 2019 թվականը հեղափոխական է համարել՝ հակամարտությունների կարգավորման տեսանկյունից, ինչը, իր խոսքով, ինքը ժամանակին բազմիցս ընդգծել է: «Խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի` #Գոլանի բարձունքները Իսրայելի մաս ճանաչելու որոշմանը: Նախագահ #Թրամփ/ը, փաստորեն, իր որոշումը հիմնավորել է նրանով, որ #Գոլանի բարձունքներն ունեն կրիտիկական նշանակություն Իսրայելի անվտանգության համար: Նա նույնիսկ չի կատարել որեւէ հղում պատմական կամ այլ խնդիրների վրա: Սա զուտ անվտանգության տեսանկյունից է:

Գոլանի բարձունքները գրեթե նույնանման նշանակություն ունեն Իսրայելի համար, ինչպիսին #Քարվաճառ/ի (#Շահումյան/ի) շրջանը՝ #Արցախ/ի ու #Հայաստանի Հանրապետության համար: Գոլանի բարձունքներում են գտնվում Հորդանան գետի ակունքները, եւ այդ շրջանը ջրային դոնոր է հանդիսանում #Իսրայել/ի համար, ինչպես Քարվաճառի շրջանը՝ Արցախի ու Հայաստանի Հանրապետության համար»:

Բաբայանը հիշատակել է նաև Պոմպեոյի հայտարարությունը՝ նշելով. «Թրամփի հայտարարությունից քիչ անց հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն, ով վերահաստատել է Գոլանի բարձունքներն Իսրայելի անբաժան մաս ճանաչելը եւ շրջանառության մեջ է մտցրել եւս մեկ կարեւոր գաղափար այն մասին, որ եթե պետությունն արտաքին ագրեսիայի թիրախ է դառնում, ապա սահմանների փոփոխությունը լեգիտիմ է»:

Այդ ամենը, ըստ նրա, ցույց է տալիս, որ տարածքային ամբողջականության սկզբունքն այլեւս չի կարող լինել անվտանգության եւ ինքնորոշման հարցերը չեղարկելու միջոց, ինչին անդադար դիմում է Ադրբեջանը: « Մենք ամեն տեղ պետք է օգտագործենք դա որպես նախադեպ ու ցույց տանք, որ մեզ մոտ էլ է նույն իրավիճակը: Եվ մենք՝ #Հայաստան/ը, #Արցախ/ը եւ Սփյուռքը, պիտի համախմբվենք այս հարցի շուրջ: Չօգտագործել դա պարզապես անթույլատրելի է:

ՊԱՀՊԱՆԵՆՔ, ԶԱՐԳԱՑՆԵՆՔ ՈՒ ԶՈՐԱՑՆԵՆՔ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ:
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»,-գրել է Սամվել Բաբայանը:

  • Կիսվել: