ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել են Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող տներ․ հայտարարություն

Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել են Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող տներ․ հայտարարություն

Այսօր, գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։  Այս մասին հայտնում են Արամ Վարդանյանի փաստաբանները։

«Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որևէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաև կատարել հափշտակություն։ Անգամ տանը մանկահասակ երեխայի առկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, որի հետևանքով երեխայի առողջությանը պատճառվել է լուրջ վնաս։
Վերոհիշյալ ապօրինությունների հետ կապված, նույն հասցեում՝ Արցախի փողոց թիվ 17/8, այսօր ժամը 14.00- ին հրավիրում ենք մամուլի ասուլիս»,- մասնավորապես ասված է նրանց տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: