ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նարեկ Մանթաշյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Նարեկ Մանթաշյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, ՛՛Այլընտրանք՛՛ ՀԿ-ի ղեկավար, ՛՛Հայաստան՛՛ դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում կայացրեց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին եւ 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը եւ դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։

Լրատվամիջոցներում այն ստացել է «#դրոշի_գործ» անվանումը։

Մանթաշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է որպես քաղաքական հետապնդում իր նկատմամբ։

  • Կիսվել: