Տեսական և գործնական պարապմունքներ նորակոչիկների հետ
Զինված ուժերում շարունակվում է ձմեռային զորակոչի շրջանակում զորակոչված զինծառայողների պատրաստման գործընթացը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը։
2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում նորակոչիկների հետ անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ: Զինծառայողները ծանոթացել են համազորային կանոնադրություններին, շարային և ֆիզիկական պատրաստության նորմացույցներին: