ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռազմաբժշկական համակարգը ոչնչով չի զիջում ընդհանուր առողջապահության համակարգին

Ռազմաբժշկական համակարգը ոչնչով չի զիջում ընդհանուր առողջապահության համակարգին

Ռազմաբժշկական ծառայությունն ակտիվ զարգանում է եւ արդիականանում։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է  Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։

«Մեր երազանքն է, որպեսզի ամեն դիրքում լինեն ժամկետային ծառայության սանհրահանգիչ զինվորներ, որոնք կարող են առաջին օգնություն ցուցաբերել։ Պրակտիկան ցույց է տալիս, որ որքան շուտ է տեղ հասնում որակյալ բժշկական օգնությունը, այնքան ավելի մեծ է դրական արդյունքի շանսը»,- նշել է Օհանյանը։

Նրա խոսքով՝ բուժծառայության բազմաթիվ ստորաբաժանումները եւ հոսպիտալները համալրված են որակյալ անձնակազմով, որը պարբերաբար վերապատրաստվում է միջազգային չափորոշիչներին համապատասխան։

Նրա խոսքով՝ հայ մասնագետները վերապատրաստվում են արտասահմանում, եւ կադրերի պատրաստմանը զուգահեռ՝ կատարվում է առողջապահության ընդհանուր համակարգին ինտեգրման մեծ աշխատանք։

«Ռազմաբժշկական համակարգը ոչնչով չի զիջում ընդհանուր առողջապահության համակարգին։ Մարզերում կան կայազորային հոսպիտալներ, որոնք համարվում են առաջատարն այդ շրջաններում»,- ասել է վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Նազարյանը։

  • Կիսվել: