չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՊԲ-ի վարչության սպայակազմի ներգրավմամբ մարտավարաշարային պարապմունքներ են անցկացվել

ՊԲ-ի վարչության սպայակազմի ներգրավմամբ մարտավարաշարային պարապմունքներ են անցկացվել

Փետրվարի 20-ից 21-ը, նոր ուսումնական տարվա մեկնարկային միջոցառումների ծրագրի համաձայն, մարտավարաշարային պարապմունքներ ու շտաբային մարզումներ են անցկացվել ՊԲ-ի վարչության սպայակազմի ներգրավմամբ:

Ըստ այդմ ճշգրտվել են մարտական հաշվարկներն ու մարտական պատրաստականության պլանները, համապատասխան ստորաբաժանումներն ու կառավարման մարմինները բերվել են <<Բարձր>> աստիճանի մարտական պատրաստականության վիճակի և անցել ուժեղացված ռեժիմով գործառութային պարտականությունների կատարմանը:

Անցկացվող միջոցառումների շրջանակում խաղարկվել են հակառակորդի հավանական սադրանքների դեպքում մեր ուժերի գործողությունների տարբեր բեմագրեր, իրականացվել են մարզումներ ու ներդաշնակման միջոցառումներ, առանձին ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել առկա և հավանական զարգացումների վերաբերյալ զեկույցներով:

Իրականացված համալիր գործընթացների արդյունքում ՊԲ-ի հրամանատարությունն ու համապատասխան մարմինները ցուցաբերել են իրավիճակային զարգացումներին արագ ու համարժեք արձագանքելու ունակություններ և հստակեցրել այն գործընթացների առաջնահերթությունները, որոնք ուշադրության կենտրոնում կլինեն նոր՝ 2020 թվականի բանակային ուսումնական տարվա ընթացքում:

  • Կիսվել: