ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Սպերցյանը հավակնում է ՌՊԼ՝ մրցաշրջանի լավագույն խաղացողի կոչմանը

Սպերցյանը հավակնում է ՌՊԼ՝ մրցաշրջանի լավագույն խաղացողի կոչմանը

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի` «Մրցաշրջանի լավագույն խաղացողի» կոչման համար 10 խաղացող կպայքարի, այդ թվում՝ ` «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի տելեգրամյան ալիքը։

ՌՊԼ-ի մրցաշրջանի լավագույն խաղացողի կոչման հավակնորդները.

Կոնստանտին Տյուկավին («Դինամո»),
Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»),
Մաքսիմ Գլուշենկով («Լոկոմոտիվ»),
Մատեո Կասիերա («Զենիթ»),
Աբբոսբեկ Ֆայզուլլաև (ԲԿՄԱ),
Սրջան Բաբիչ («Սպարտա»կ),
Եվգենի Լատիշոնոկ («Բալթիկա»),
Ալեքսանդր Մաքսիմենկո («Սպարտակ»),
Իրակլի Կվեկվեսկիրի («Ֆակել»),
Ջոն Կորդոբա («Կրասնոդար»):

Նշվում է, որ երկրորդ փուլում ամենաշատ ձայները ստացել է Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Կոնստանտին Տյուկավինը։ Երկրորդ փուլում քվեարկել են երկրպագուները:

2023/2024 մրցաշրջանի Ռուսաստանի առաջնությունը կավարտվի շաբաթ օրը՝ մայիսի 25-ին։ Միաժամանակ կկայանան 30-րդ տուրի հանդիպումները։

Աղբյուր  ArmSport.am

  • Կիսվել: