շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Սկսվել է Հայաստան - Ղազախստան հանդիպման տոմսերի վաճառքը

Սկսվել է Հայաստան - Ղազախստան հանդիպման տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Հայաստան - Ղազախստան ընկերական հանդիպման տոմսերի վաճառքը tickets.ffa.am կայքում։ Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։

Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան 4 տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:

Տոմսերի գներն են․

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ

Հայաստան - Ղազախստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 7-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

  • Կիսվել: