շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից 5 ըմբիշ կմասնակցի

Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից 5 ըմբիշ կմասնակցի

Փարիզում ամռանն անցկացվելիք 33-րդ Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցումներին Հայաստանից կմասնակցեն դեռևս նախորդ մրցաշրջանում ուղեգիր նվաճած հունահռոմեականներ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 77 կգ Մալխաս Ամոյանը և 97 կգ Արթուր Ալեքսանյանը, ազատ ոճայիններ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 65 կգ Վազգեն Թևանյանը:

Հիշեցնենք՝ Ստամբուլում օրերս անցկացված համաշխարհային վարկանիշային վերջին՝ թվով վեցերորդ մրցաշարում մեր երկրի ներկայացուցիչներից ոչ մեկին չհաջողվեց մտնել լավագույն եռյակ և արժանանալ ուղեգրի:

  • Կիսվել: