Փարիզ-2024․ Ֆուտբոլի օլիմպիական մրցաշարի վիճակահանության արդյունքները
Տեղի է ունեցել 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը։
Չորս մասնակիցներ Ասիայից եւ Աֆրիկայից դեռ հայտնի չեն։
A խումբ. Ֆրանսիա, ԱՄՆ, Միջմայրցամաքային փլեյ-օֆֆ-ի (Աֆրիկա - Ասիա) հաղթող, Նոր Զելանդիա։
B խումբ. Արգենտինա, Մարոկկո, Ուկրաինա, Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր։
C խումբ. Ասիական խաղերի արծաթե մեդալակիր, Իսպանիա, Եգիպտոս, Դոմինիկյան Հանրապետություն։
D խումբ. Ասիական խաղերի չեմպիոն, Պարագվայ, Մալի, Իսրայել։
Ֆուտբոլի կանանց օլիմպիական մրցաշար
А խումբ․ Ֆրանսիա, Կանադա, Կոլումբիա, Նոր Զելանդիա։
В խումբ․ ԱՄՆ, Գերմանիա, Ավստրալիա, Աֆրիկայի ընտրական մրցաշարի երկրորդ թիմ
С խումբ․ Իսպանիա, Ճապոնիա, Բրազիլիա, Աֆրիկայի ընտրական մրցաշարի հաղթող։
Ֆուտբոլի օլիմպիական մրցաշարը կմեկնարկի հուլիսի 24-ին, կավարտվի օգոստոսի 10-ին։