«Ինտերն» ու Մխիթարյանը հասել են համաձայնության
Միլանի «Ինտերն» ու Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 34-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հասել են համաձայնության պայմանագրի երկարաձգման հարցում։ Պաշտոնական հայտարարությունը կլինի առաջիկայում, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։ Կողմերը ոչ մի տարաձայնություն չեն ունեցել։
Մխիթարյանի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2025թ․ հունիս։
Մխիթարյանն «Ինտերում» հանդես է գալիս 2022թ․ հուլիսից։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 23 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։