շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Եվրո-2024-ին ֆուտբոլիստ Մաթս Հյումելսը չի ընդգրկվի Գերմանիայի հավաքականում

Եվրո-2024-ին ֆուտբոլիստ Մաթս Հյումելսը չի ընդգրկվի Գերմանիայի հավաքականում

 Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Մաթս Հյումելսը չի մասնակցի Եվրո-2024-ին:

Այս մասին գրում է Bild պարբերականը: Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հավաքականի ընդլայնված կազմում ընդգրկել է Ռոբին Կոխին, սակայն  ընտրանու կազմում չէ Մաթս Հյումելսին:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն այս անգամ կանցկացվի Գերմանիայի 10 քաղաքում: Այն կմեկնարկի հունիսի 14-ին և կեզրափակվի հուլիսի 14-ին: Մրցաշարին մասնակցում է 24 հավաքական: Բացման արարողությունը և մրցաշարի մեկնարկային խաղը կկայանա Մյունխենում: Եզրափակիչ խաղը կանցկացվի Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում:

  • Կիսվել: