շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Ժողովրդին մի´ահաբեկեք, թողեք մենք խաղաղ երթ ենք անում. լարված իրավիճակ Սրբազանի գլխավորած երթին

Ժողովրդին մի´ահաբեկեք, թողեք մենք խաղաղ երթ ենք անում. լարված իրավիճակ Սրբազանի գլխավորած երթին

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Նալբանդյան փողոցով իջավ եւ Սախարովի հրապարակից թեքվեց դեպի Ժուռնալիստների միության շենք, սակայն այստեղ մեծ թվով կարմիրբերետավորներ փակեցին երթի ճանապարհը:

Ոսիկանները պահանջեցին բացել փողոցի երթեւեկելի հատվածը:

Բագրատ Սրբազանն ասաց. «Մեր նպատակը կարգ խանգարելը չի, դուք մարդկանց ապօրինի բռնել, տարել եք: Տղերք, ոչ ոք չի վախենում ձեզնից: Եթե որեւէ ավելորդ քայլ դուք կանեք, ես խոստանում եմ, որ ամբողջությամբ դա լինելու է ձեր պատասխանատվության վրա եւ վերջը ամեն ինչի: Հանդարտվեք, խաղաղ հետ գնացեք եւ ժողովրդին էլ մի փորձեք ահաբեկել: Էս տղաներին բերել եք ահասարսուռ տեսարան ստեղծելո՞ւ: Դուք դրա համա՞ր եք: Մարդկանց ինչո՞ւ եք ուզում վախեցնել: Ոչ ոք վախեցող չէ: Ձեր տրամաբանությունը հրահրելն է:

Ուզո՞ւմ եք ճանապարհը բացել, երկու քայլ հետ գնացեք, կբացենք»:

Ոստիկանները հետ գնացին մի քանի քայլ:

Բագրատ Սրբազանի կոչով երթի մասնակիցները երթեւեկելի հատվածը  բացեցին:

  • Կիսվել: