շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • Կիսվել: