շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Շիրակի մարզի Ջրառատ բնակավայրի մանկապարտեզի շինարարական աշխատանքներն ավարտվել են

Շիրակի մարզի Ջրառատ բնակավայրի մանկապարտեզի շինարարական աշխատանքներն ավարտվել են

Ավարտվել են Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրի մանկապարտեզի շինարարական աշխատանքները։  Ջրառատի մանկապարտեզը կառուցվել է ՀՀ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով։

Մանկապարտեզի շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2021 թվականին։ Ջրառատի մանկապարտեզի կառուցման ծրագիրն իրականացվել է երկու փուլով։ Գումարի առաջին փուլի 60 տոկոսը և երկրորդ փուլի 70 տոկոսը հատկացրել է պետությունը, մնացած մասը՝ համայնքը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են մարզպետի աշխատակազմի փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ երկու փուլից բաղկացած սուբվենցիոն այս ծրագրով իրականացվել են հողային և հիմքերի կառուցման, արտաքին պատերի շարվածքի՝ ջերմամեկուսացումով, կտուրի կառուցման, դռների ու պատուհանների տեղադրման, ներքին հարդարման աշխատանքներ։

Կառավարության որոշմամբ 119 մլն 409 հազար դրամ էր հատկացվել Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում մանկապարտեզի կառուցման սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման նպատակով:

  • Կիսվել: