ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
ՓԾ-ի մանրամասները՝ Երևանի կենտրոնում տեղի ունեցած շղթայական ավտովթարից

ՓԾ-ի մանրամասները՝ Երևանի կենտրոնում տեղի ունեցած շղթայական ավտովթարից

Մայիսի 11-ին՝ ժամը 14:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Range Rover» (վարորդ՝ Ս․ Պ․), «Opel» (վարորդ՝ Լ․ Շ․), «Mazda» մակնիշների ավտոմեքենաները և թիվ 44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը։ «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տ․ Կ․-ն (ծնված 2005 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Range Rover» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։

  • Կիսվել: