շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Մյասնիկյան պողոտայում բախվել են Tesla-ն, Toyota Highlander-ը, Mercedes-ն ու Ford Fusion-ը

Մյասնիկյան պողոտայում բախվել են Tesla-ն, Toyota Highlander-ը, Mercedes-ն ու Ford Fusion-ը

Երեկ՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմանում Մյասնիկյան պողոտայում՝ թիվ 16/6 հասցեի դիմաց բախվել են Tesla, Mercedes, Ford Fusion և Toyota Highlander մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Ford Fusion-ի գազաբալոնի փականը, ավտոմեքենաները հեռացրել են վթարի վայրից, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Վթարի հետևանքով առաջացել էր մի քանի կիլոմետրանոց խցանում:Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում:

Շամշյանի տեղեկություններով՝ Tesla-ն վարել է Երևանի բնակիչ 30-ամյա Միլենա Սանամյանը, Mercedes-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Էդիկ Արիստակեսյանը, Ford Fusion-ը վարել է Երևանի բնակիչ 31-ամյա Կարո Նաղդալյանը, իսկ Toyota Highlander-ը վարել է Երևանի բնակիչ 28-ամյա Գուրգեն Սահակյանը:Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

  • Կիսվել: