ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Մուշավան թաղամասի գերեզմանատան մոտակայքում այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա

Մուշավան թաղամասի գերեզմանատան մոտակայքում այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա

Մայիսի 13-ին, ժամը 03:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մուշավան թաղամասի գերեզմանատան մոտակայքում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ա. Խ.)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։05-ին, մարվել՝ 04։17-ին։ Այրվել է ավտոմեքենան։

  • Կիսվել: