ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
«Mazda 6»-ում հրդեհ է բռնկվել, մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիները նախ կանխել են կրակի տարածումը

«Mazda 6»-ում հրդեհ է բռնկվել, մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիները նախ կանխել են կրակի տարածումը

Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայան կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտա 20 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ «Mazda 6» մակնիշի ավտոմեքնայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

       

  • Կիսվել: