ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Ինչ միջոցներով և ում համար է կառուցվում Գնել Սանոսյանի թոշակառու մոր 230 հազար դոլար արժողությամբ առանձնատունը․ Մանրամասներ

Ինչ միջոցներով և ում համար է կառուցվում Գնել Սանոսյանի թոշակառու մոր 230 հազար դոլար արժողությամբ առանձնատունը․ Մանրամասներ

Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի խոսնակ Սոնա Հարությունյանը պարզաբանում է ներկայացրել «Հետք» կայքի հրապարակման վերաբերյալ, որտեղ նշվում էր, թե նախարարի թոշակառու մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում։

Այս առնչությամբ խոսնակը, մասմավորապես, նշել է.
«Ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ զանգերի, պարզաբանեմ, որ «Հետք»-ի կողմից «Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում» վերտառությամբ հրապարակման մեջ նախարարի կողմից ներկայացվել է համապատասխան հիմնավորում, թե ինչ միջոցներով և ում համար է կառուցվում նշված առանձնատունը։

Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ՝

1․ առանձնատունը կառուցվում է նախարարի եղբայրների կողմից՝ ծնողների համար։

2․Նախարարի հայրն ու երկու եղբայրները տարիներ շարունակ աշխատել են ՌԴ-ում։ Եղբայրներն այժմ էլ շարունակում են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել այնտեղ։ Տարիներ շարունակ խնայողությունների, ընթացիկ եկամուտների արդյունքում էլ ձեռք է բերվել նշյալ հողամասը և իրականացվում է առանձնատան շինարարությունը։

ՀԳ․ Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են։
Եթե առանձնատուն կառուցելու փաստը թաքցնելու, կամ ենթադրյալ կոռուպցիոն ռիսկեր լինեին, ապա դժվար թե այն Սանոսյան ազգանունով գրանցված լիներ»։

  • Կիսվել: