ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Ինչ է իրավապահներին հայտնել «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգում նորածին երեխային լքած մայրը

Ինչ է իրավապահներին հայտնել «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգում նորածին երեխային լքած մայրը

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգում նորածին երեխային լքած մայրը իրավապահներին պատմել է, որ երեխային ունեցել է արտամաուսնական կապի արդյունքում եւ չի ցանկացել, որ որեւէ մեկը իմանա այդ մասին, ինչի համար էլ երեխային թողել է բակոում ու չի ցանկացել պահել:

Հիշեցնենք, որ Մայիսի 8-ին, ժամը 19.39-ին, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգեպանը եկեղեցու այգում նորածին երեխա է հայտնաբերել։ Մեկնած օպերատիվ խումբը նշված երեխային տեղափոխել էր հիվանդանոց: Կազմված փաստաթղթերը փոխանցվել էր քննչական բաժին։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ճշտվել է նորածնի մոր ինքնությունը։ Շիրակի մարզի 2000 թ․ ծնված բնակչուհին մայիսի 14-ին հայտնաբերվել և, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել է քննչական բաժին։

  • Կիսվել: