ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Հյուսիսային պողոտայի դիմաց  քաշքշուկի պատճառով լրագրող ուշաթափվեց

Հյուսիսային պողոտայի դիմաց քաշքշուկի պատճառով լրագրող ուշաթափվեց

Սայաթ-Նովա փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման հատվածում կարմիր  և սև բերետավորները ուժ կիրառելով բերման են ենթարկում փողոը փակած քաղաքացիներին:

Այստեղ քշքշոց սկսվեց, որի ընթացքում 24-news.am լրագրող Մերի Մանուկյանի ինքնազգացողությունը վատացավ,  նա ուշաթափվեց։

Նրան օգնություն են ցուցաբերում ԱԺ պատգամավորներ Գառնկ Դանիելյանը և Գեղամ Մանուկյանը։

24-news.am-ի խմբագիր Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որով տեղեկացնում է. «Բերետների գազանության պատճառով գիտակցությունը կորցրեց իմ ընկեր, գործընկեր Մերի Մանուկյանը»։

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Մասնավորապես փակվել են Աբովյանի, Տերյանի, վարդանանց փողոցները: Կարմիրբերետավորները Աբովյան եւ Տերյան փողոցներում սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին: Նրանք քաղաքացիներից մեկին գետնին տապալեցին, ապա մի քանի հոգով տրան ու մտցրին ոստիկանական մեքենան:

Սրբազանը նախօրեին կայացած հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը եւ ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին եւ չարիքին»։ 

  • Կիսվել: