կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Երևանում վարելու իրավունք չունեցող, ոչ սթափ վարորդը «Mazda 5»-ով կոտրել է էլեկտրասյունը, ապա բազալտե եզրաքարն ու հայտնվել  բենզալցակայանի տարածքում. կան վիրավորներ

Երևանում վարելու իրավունք չունեցող, ոչ սթափ վարորդը «Mazda 5»-ով կոտրել է էլեկտրասյունը, ապա բազալտե եզրաքարն ու հայտնվել  բենզալցակայանի տարածքում. կան վիրավորներ

Մայիսի 17-ին կասկադյորական խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Մարտին Աբրահամյանը իր վարած «Mazda 5» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, կոտել այն, առաջ ընթացել, բախվել բազալտե եզրաքարերին, դրանք նույնպես կոտրել, ու միքանի պտույտ շրջվելով՝ բախվել է ճանապարհին գործող «CPS» բենզալցակայանի գովազդային վահանակին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ. Աբրահամյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 22-ամյա Արմեն Կարապետյանը մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները, ապա ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Բախման հետևանքով ավտոմեքենան մասնատվել է, և մի մասը շպրտվել է:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են պարեկները և տեղում հրշեջ-փրկարարների հետ իրականացրել են հերթապահություն:  
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ:  

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ (խմած) և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել:

  • Կիսվել: