ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Երևանում քամու հետևանքով ծառեր են տապալվել` վնասելով ավտոմեքենաներ և էլեկտական լարեր

Երևանում քամու հետևանքով ծառեր են տապալվել` վնասելով ավտոմեքենաներ և էլեկտական լարեր

Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպքեր են տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, ծառը կոտրվել ու տապալվել է՝ մասամբ փակելով ճանապարհը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի տապալման պատճառով վնասվել են էլեկտական լարերը:Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:  Փրկրարաները մասնատել են ծառը ու հեռացրել անվտանգ վայր: 

Կարճ ժամանակ անց նմանատիպ ահազանգ է ստացվել՝ այս անգամ Երվանդ Քոչար փողոցից, որ թիվ 13 շենքի մոտ ծառը կոտրվել ու ընկել է կայանված ավտոբուսի վրա :Դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները:  

Ըստ նախանակ տեղեկությունների՝ ծառերի տապալման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

  • Կիսվել: