շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
«Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

«Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ մայիսի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի հարևանությամբ բախվել են 2 «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, ըստ նախնական տեղեկությունների, տեղափոխվել են հիվանդանոց:Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

 
 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: