շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը

ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը

Երևանի պետական համալսարանը հերքում է մամուլում տարածվող լուրերը, թե համալսարանի 50-ից ավել դասախոսներ միացել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ներկայացնում ենք Երևանի պետական համալսարանի տարածած հայտարարությունը․

«Ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներում տարածվում է տեղեկատվություն, թե իբր ԵՊՀ 50-ից ավելի դասախոսներ միացել են անհասկանալի ինչ-որ հայտարարության, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Չնայած հանգամանքին, որ քաղաքական մի շարք ուժեր և անհատներ, նենգափոխելով ու խեղաթյուրելով իրականությունը, փորձում են Երևանի պետական համալսարանին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, վստահեցնում ենք՝ ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց։ Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը»։

Մամուլում լուրեր են շրջանառվում, թե ԵՊՀ-ի 50-ից ավել դասախոսներ հայտարարություն են տարածել, որով հայտնել են, որ միանում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

  • Կիսվել: