Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդանոցից. Զառա Արամյան
Այն, ինչ արեցին այս կլինիկայում, դա ուղղակի անհավատալի և անհուսալի ճանկերից՝ ասել է, թե սրտի տրոմբից, ինձ փրկեցին... Այս մասին գրել է դերասանուհի Զառա Արամյանը․
«Հատուկ խոնարհումս իմ սրտաբան Խաչիկ Համբարձումյանին
Երբ հանձնվել էի և այլևս չէի ուզում պայքարել... ձեր աղոթքները ինձ պահեցին, սթափեցրին, մղեցին դեպի կյանք...
Այժմ նաև ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդանոցից և վերսկսում նորից ծնված կյանքս...
Շնորհակալ եմ ամեն մեկիդ, թող իմ սիրտը բաբախի բոլորիդ համար
Ընդմիշտ ձեր՝
Զառա Արամյան»։
Նշենք, որ Զառա Արամյանը բուժումն անցել է «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական կլինիկայում։