շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը

Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը

1 հատ 3 վագոնանի շարժակազմի հիմնանորոգումն արդեն վերջացրել ենք, պատրաստ է շահագործման։ Մյուս երկուշաբթի օրվանից շահագործման կհանձնենք: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։  

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց՝ այսօրվանից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային ժամերը պետք է փոփոխվեին, հասցրե՞լ են նոր ժամանակացույցով աշխատելուն, Սեդրակյանը հաստատեց՝ այսօրվանից Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է 07։00-ից մինչև 24:00-ը:

  • Կիսվել: