շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Արդյոք Բագրատ Սրբազանը կհրաժարվի՞ Կանադայի քաղաքացիությունից

Արդյոք Բագրատ Սրբազանը կհրաժարվի՞ Կանադայի քաղաքացիությունից

Կանադայի քաղաքացիությունը սոսկ փաստաթուղթ է, անցաթուղթ է եւ վկայություն է, որ այդ երկրում ապրել եմ, եւ շնորհակալ եմ, որ ապրել եմ: Այս մասին, այսօր Ժուռնալիստների միությունում հանդիպման ժամանակ նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հավակնելո՞ւ է վարչապետի պաշտոնին եւ արդյոք հրաժարվելու է Կանադայի քաղաքացիությունից, որը խոչնդոտում է վարչապետ դառնալուն:

«Այդ անձնագիրը ինձ տրվել է պահանջված բոլոր օրինական ճանապարհներով: Մեր երկրի պես «ախպերական» չի տրվում ոչ մի բան: Ամեն վայրկյան, այն ինչ կպահանջվի իմ սեփական երկրին՝ Հայաստանին, Արցախին, որը չարիքի ձեռքով դարձավ հեռավորություն մեզ համար, ինչ-որ անհրաժեշտ է եւ կծառայի այդ նպատակին, ես ոչ միայն հրաժարվելու եմ պատրաստ, այլեւ նաեւ ինքս ինձ հանձնելու, ինչը ես այսօր անում եմ փողոցում:

Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ, չհրաժարվել է պետք՝ չեմ հրաժարվի: մեր ճանապարհն ուղիղ ընթացք է: Ինչ պահանջված է, դա էլ կլինի»,- ասաց նա:

  • Կիսվել: