շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի

Երևան քաղաքում մայիսի 13-ի ցերեկը, 14-16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են, 17-ի երեկոյան ժամերին, 18-ի գիշերը հնարավոր են անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մայիսի 13-ի ցերեկը, 14-16-ը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 17-ին, 18-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 18-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6, 15-ի գիշերը՝ 2-3 աստիճանով։

  • Կիսվել: