ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
AICA-ն ներդրում է կատարել հայկական Optimyzee-ում

AICA-ն ներդրում է կատարել հայկական Optimyzee-ում

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (AICA) հայտարարել է հայկական Optimyzee ստարտափում ներդրում կատարելու մասին։ 

 Optimyzee-ը թույլ է տալիս ձեռնարկություններին ստեղծել և գործարկել Google-ի որոնողական ծախսարդյունավետ արշավներ զրոյից: Օգտագործելով ավելի քան 10 հազար գովազդային արշավից ստացված տվյալները և 10 միլիոն դոլարը գերազանցող գումարային գովազդի բյուջեն` Optimyzee-ն առաջարկում է արհեստական բանականության ինտեգրումով  գովազդային գործընթացը պարզեցնել և օպտիմալացնել: 

Ներկայում ավելի քան 600 ընկերություն և ստարտափ օգտագործում են Optimyzee-ի մշակումը՝ կատարելով Google Ads-ի ծախսերի զգալի խնայողություն: 

Նախկինում ստարտափը ներդրում է ստացել նաև Triple S Ventures-ից։

  • Կիսվել: