շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
«Զավեշտալի է ձերբակալության հիմքը». Հայտնի են 5 անձանց անունները, որոնց գիշերը ձերբակալել են

«Զավեշտալի է ձերբակալության հիմքը». Հայտնի են 5 անձանց անունները, որոնց գիշերը ձերբակալել են

Երեկ գիշեր ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է Ազատազէն ԿՀԿ համահիմնադիր, խորհրդի անդամ Իշխան Գևորգյանին և ևս 4 ընկերների՝ ապօրինի հրազեն, պայթուցիկ նյութեր, պայթեցման սարքերի ձեռք բերման և տեղափոխման կասկածանքով: Այս մասին հայտարարություն են տարածել փաստաբաններ Տարոն Բաղդասարյանը եւ Վարազդատ Հարությունյանը:

«Զավեշտալի է ձերբակալության հիմքը, քանի որ բոլորը գիտեն այդ թվում ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները, որ Իշխանը մշտապես եղել է օրինական և գիտելիքի հիման վրա զենք ունենալու քարոզի, կարգավորումների և աշխատանքների  առաջամարտիկներից մեկը:

Մեր աջակցությունն ենք հայտնում Իշխանին և տղաներին, և ձեռնարկելու ենք բոլոր օրինական միջոցները մեր ընկերների իրավունքների պաշտպանության համար:

Ձերբակալվածներն են Իշխան Գևորգյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարրի Ավագյանը, Անդրանիկ Եղոյանը և Հայկ Մեսրոպյանը:

  • Կիսվել: