շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Վնաս պատճառելու դիտավորությամբ կրակել էր համաքաղաքացիների մեքենաներին

Վնաս պատճառելու դիտավորությամբ կրակել էր համաքաղաքացիների մեքենաներին

ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության ծառայողները, համատեղ իրացնելով մայիսի 9-ին ստացված օպերատիվ տեղեկությունները և ձեռնարկելով համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ մայիսի 9-ի ժամը 20.30-ին Աշտարակ քաղաքի բնակիչ 50-ամյա տղամարդը Գետափնյա փողոցի տներից մեկի մոտ հրազենով կրակոց է արձակել համաքաղաքացի 24 և 57 տարեկան երկու համաքաղաքացիների կայանված «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի մեքենաների ապակիներին և դիմել փախուստի:

Հետագա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 10-ի ժամը 21-ին 50-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և հայտնել, որ գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ որսորդական հրացանից կրակել է համաքաղաքացիների մեքենաների ուղղությամբ։ Հայտնել է նաև, որ հրացանը գտել է Աշտարակ քաղաքի վարչական տարաձքի ձորից։
50-ամյա աշտարակցին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ նա մայիսի 11-ին ներկայացրել է հանցագործության գործիք որսորդական երկփողանի հրացանը:
Կատարվում է քննություն: Հանգամանքները պարզվում են:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: