շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Աշտարակից Երեւան ճանապարհին տեղադրվել է լուսանկարահանող սարք. թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է

Աշտարակից Երեւան ճանապարհին տեղադրվել է լուսանկարահանող սարք. թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է

Հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Երևան քաղաքի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածում՝ Աշտարակ քաղաքից դեպի Երևան ուղղությամբ, վերգետնյա անցումից հետո տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունը։

«Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է մայիսի 20-ից:Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները», - նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: