շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
10։30-ի դրությամբ կա 113 բերման ենթարկված. ՆԳՆ

10։30-ի դրությամբ կա 113 բերման ենթարկված. ՆԳՆ

10։30-ի դրությամբ կա 113 բերման ենթարկված: Այս մասին ասեցին ՆԳՆ-ից։

Ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիներին ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Այս պահին փակ փողոցներ չկան։

Հիշեցնենք, որ երեկ հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ այսօր առավոտյան ժամը ութից պետք է Հանրապետության բոլոր շրջաններում խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնել, ապա նշեց, որ հանրահավաք չեն անցկացնի, փոխարենը նա հայտարարեց, որ ամեն օրվա ավարտին կհանդիպենք Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ամփոփելու օրը և հայտարարելու հաջորդ օրվա անելիքների մասին։

 Հավելենք, որ ավելի ուշ ՆԳՆ-ն հայտնել է 134  բերման ենթարկվախի մասին:

  • Կիսվել: