Զախարովան չի պատասխանել Պուտինի երդմնակալության արարողությանը Փաշինյանի մասնակցության մասին հարցին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի պատասխանել նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին հարցին։
«Խնդրանք՝ հարցը հասցեագրել Երեւանին»,- պատասխանել է Զախարովան ապրիլի 10-ի ճեպազրույցի ժամանակ հնչած հարցին։