շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է․ ԱՄՆ դեսպան

Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է․ ԱՄՆ դեսպան

ՀՀ Կենտրոնական բանկում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ողջունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 2024թ․ տարեկան հանդիպում և գործարար համաժողովին մասնակցող գործարարներին։ 

«Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է։ Ես շատ լավատես եմ ամերիկյան և այլ օտարերկրյա ընկերություններին Հայաստանի ընձեռած հնարավորությունների վերաբերյալ», - ասաց դեսպանը։

  • Կիսվել: