շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ճնշումը պետք է ավելանա և մեծանա. Բագրատ Սրբազանը ներկայացրեց վաղվա օրակարգը

Ճնշումը պետք է ավելանա և մեծանա. Բագրատ Սրբազանը ներկայացրեց վաղվա օրակարգը

Տիրոջ կամոք ճշմարտությունը հաղթելու է, ինչ ճանապարհով ուզում է լինի՝ հաղթելու ենք։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելով օրը, ասաց Բագրատ Սրբազանը։

«Այս շարժումն, այս երթն օրակարգ ունի և այդ օրակարգով է շարժվելու, չի շեղվելու այդ օրակարգից։ Այս շարժումն անկում էլ ապրի, ժողովուրդն արթնացել է: Իրավապահ համակարգի նախկին աշխատակիցներ մեզ հայտնում են, որ վերջին տարիներին այսպիսի ծավալի գործողություններ տեղի չեն ունեցել։

Ճնշումը պետք է ավելանա և մեծանա, հարավից-հյուսիս՝ Հայաստանի ողջ տարածքով մեկ պետք է իրականացվեն անհնազանդության խաղաղ, հաշտական և սիրով գործողություններ:

Տիրոջ կամոք ճշմարտությունը հաղթելու է․ ինչ ճանապարհով ուզում է լինի՝ հաղթելու ենք»,-նշեց նա:

Բագրատ Սրբազանը նաև հայտնեց, որ վաղն առավոտյան ժամը 10-ին կշարժվեն դեպի ԵՊՀ՝ ուսանողներին ողջունելու, այնուհետև կայցելեն Ժուռնալիստների միություն՝ գնահատանքը վերստին լրագրողներին հայտնելու, ապա կգնան մետրո։

Հավելենք, որ «Ազգային ճակատը» ուղեցույց է հրապարակել՝ որտե՞ղ են անցկացվելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վաղվա անհնազանդության ակցիաները․

«Պատրաստ ես վաղվա անհնազանդության ակցիաներին`

մայիսի 14-ին, ժամը ուղիղ 08:00-ին եղիր հետևյալ վայրերում

Մետրոյի Մարշալ Բաղրամյան կանգառ մոտ

Սասունցի Դավիթ կանգառի մոտ

Մետրո երիտասարդկան կանգառին հարակից Ավետիք Իսահակյանի արձանի մոտ»։ 

  • Կիսվել: