ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել Նիկոլյանին դադարեցնել արդեն 20 օր տևող հացադուլը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել Նիկոլյանին դադարեցնել արդեն 20 օր տևող հացադուլը

Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։

««Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետում Նիկոլյանին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Վերջինս արդեն 20 օր անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանում։ Նիկոլյանի առողջական վիճակը ծանր է։

Հիշեցնենք, որ Լեո Նիկոլյանը 2024թ-ի մարտ ամսից Տավուշի շուրջ ստեղծված իրադարձությունների ընթացքում գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր է պատրաստել միջազգային մամուլի համար։

Նիկոլյանը համոզված է, որ իր մուտքը Հայաստան արգելելը քաղաքական հարց է։

Հաշվի առնելով առողջական ծանր վիճակը` հորդորում ենք Լեո Նիկոլյանին դադարեցնել հացադուլը և այլ տարբերակով պայքարել արդարության վերականգնման համար»,- նշված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: