ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չի ծառայում ոչ մեկի շահերին․ Աբդոլլահիան

Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չի ծառայում ոչ մեկի շահերին․ Աբդոլլահիան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել է, որ «մենք անցել ենք իրանա-արաբական երկխոսության փուլը»՝ նշելով, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չի ծառայում որևէ մեկի շահերին, գրում է Mehr-ը։

«Մենք անցել ենք իրանա-արաբական երկխոսության փուլը և մտել ենք տարածաշրջանային երկխոսության մեջ, և ավելին, մենք գտնվում ենք տարածաշրջանային համագործակցության փուլում», - ասել է Իրանի արտգործնախարարը Իրանա-արաբական երկխոսությունների երրորդ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում։

Ըստ նրա,  Իրանը վճռական է տարածաշրջանի երկրների միջև փոխըմբռնման խորացման հարցում։

«Տարածաշրջանային անվտանգությունը հնարավոր է ձեռք բերել միայն տարածաշրջանի երկրների համագործակցության միջոցով։ Տարածաշրջանի մի հատվածում անվտանգության բացակայությունը հանգեցնում է ամբողջ տարածաշրջանի անապահովության։ Մենք պետք է հանգենք այն եզրակացության, որ մեր տարածաշրջանը զենքի պահեստի վերածելը անվտանգություն չի բերի երկրներից ոչ մեկին և ողջ տարածաշրջանին»,- ընդգծել է Իրանի արտգործնախարարը։

  • Կիսվել: