ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Ռուսաստանի հայերի միությունը իր զորակցությունն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

Ռուսաստանի հայերի միությունը իր զորակցությունն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

Ռուսաստանի հայերի միությունը ընդլայնված նիստի որոշմամբ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

Միությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այն պահանջում է ոստիկաններից և այլ ուժայիններից ձեռնպահ մնալ անհնազանդության խաղաղ գործողությունների մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելուց։ Նախազգուշացնում են տարատեսակ զանգվածային լրատվամիջոցներին կեղտոտ տեխնոլոգաների միջոցով, զրպարտությամբ, վիրավորանքով և այլ հակահասարակական գործողություններով հասարակությանը մոլորության մեջ գցելու անթույլատրելիության մասին:

Նիստին մասնակցել են ՌԴ բոլոր տարածաշրջանները ներկայացնող աշխարհի ամենամեծ հայկական կազմակերպության տարածաշրջանային և տեղական բաժանմունքների ղեկավարները, հայկական մի շարք ազգային-մշակութային միավորումների ղեկավարները (Հայ դատ, Ջավախքյան սփյուռք, «Արարատ», Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների ասոցիացիա և այլն։

  • Կիսվել: