ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Քաղաքացիների 35.1 տոկոսը լիովին դրական է վերաբերում Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժմանը

Քաղաքացիների 35.1 տոկոսը լիովին դրական է վերաբերում Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժմանը

«GALLUP International Association»-ն Հայաստանում մայիսի 13-14-ն ընկած ժամանակահատվածում հարցումներ է իրականացրել, որին մասնակցել է 1000 մարդ։

Հարցման թեման այս անգամ եղել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։

Քաղաքացիներից հետաքրքրվել են, թե ինչպես են վերաբերում Բագրատ Սրբազանի նախաձեռնած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

35.1 տոկոսը նշել է, որ լիովին դրական է վերաբերում, 17.8 տոկոսը՝ ավելի շուտ դրական, ավելի շուտ բացասական՝ 10 տոկոսը, 23.5 տոկոսը՝ ընդհանրապես բացասական։ Այս հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 13.6 տոկոսը։

 Քաղաքացիներից նաև հետաքրքրվել են, թե ինչպես են մասնակցել/մասնակցում շարժմանը։

15.3 տոկոսը պատասխանել է, որ ֆեյսբուքով է հետևում, 9.4 տոկսը Երևանում մասնակցել է հանրահավաքներին, 5.3 տոկոսը գյուղերում և համայնքներում է մասնակցություն ունենում, 2.3 տոկոսը՝ ճանապարհներ, խաչմերուկներ փակելու գործընթացներին է մասնակցել, 0.4 տոկոսը՝ դասադուլ, 0.3 տոկոսը՝ գործադուլ։ 72 տոկոսը պատասխանել է, որ չի մասնակցում շարժմանը։

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ցուցարարների վարքագիծը՝ քաղաքացիները հետևյալ պատասխանն են տվել. 27.5 տոկոսը լիովին դրական է գնահատել, 24.6 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 14.7-ը՝ ավելի շուտ բացասական, 27.7 տոկոսը՝ ընդհանրապես բացասական, իսկ 10.5 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին։

Արդյո՞ք քաղաքացիները ճիշտ են համարում ցուցարարների կողմից ճանապարհների և խաչմերուկների փակումը՝ հարցումների մասնակցած քաղաքացիների 38 տոկոսը կարծում է, որ ճիշտ է, իսկ 55.7 տոկոսը բացասական պատասխան է տվել։ Հարցին դժվարացել է պատասխանել 6.3 տոկոսը։

  • Կիսվել: