շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Պարոն Աբազյան, դադարեցրե΄ք հեռախոսային այլանդակ հարձակումները. Բագրատ Սրբազան

Պարոն Աբազյան, դադարեցրե΄ք հեռախոսային այլանդակ հարձակումները. Բագրատ Սրբազան

Պարոն Աբազյան, ձեր ամբողջ համակարգը կարգի հրավիրեք, խախտվում է  քաղաքացու պարզագույն իրավունքները, սա հոգեբանական եւ բարոյական բռնություն է, բայց սա ինձ վրա չի ազդելու: Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը այսօր` մայիսի 12-ին հրավիրած հանրահավաքին Հանրապետության հրապարակում:

«Ազգային անվտանգության ծառայություն՝ պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները։ Կարգի հրավիրեք Ձեր համակարգը Իմ վրա չի ազդելու՝ մարդու որդիներ.... վահան կա վրաս։ Ձեր վահաններն ու զրահաբաճկոնները ոչինչ են, այն մեծ վահանի դիմաց, որով հռչակել ենք, որ Տերն է իմ լույսը և կյանքը, և ումի՞ց եմ վախենալու։ Տերն է իմ կյանքի ապավենը, ումի՞ց եմ դողալու»,-ասել է նա:

Նա հավելել է, որ ոչ մի բան իրեն չի վախեցնում, իրենք իրենց առջեւ խնդիրը դրել են, պետք է նոր կառավարություն, ժողովրդի կառավարություն, հաշտության կառավարություն:

  • Կիսվել: