Նախագահն ու «Ազգային օրակարգը» զրուցել են ներքին ու արտաքին հարցերի շուրջ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամներին, տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից։
Կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը և նրա գործընկերները ներկայացրել են իրենց քաղաքական ուժի գաղափարախոսությունն ու գործունեության հիմնական ուղղությունները՝ նշելով, որ նպատակ ունեն ձևավորել մի կառույց, որը ստեղծում է նոր մշակույթ՝ հիմնված պրոֆեսիոնալիզմի, գաղափարների և ազգային մոտեցումների վրա:
Խորհրդի անդամներն ասել են, որ իրենց կուսակցության համար առաջնային է ազգային միաբանությունը, առանց որի հնարավոր չէ դիմակայել որևէ մարտահրավերի:
Հաջողություն մաղթելով նորաստեղծ կուսակցությանը՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է բազմակարծության և երկխոսելու մշակույթի կարևորությունը հասարակության համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել արտաքին ու ներքին հարցերի շուրջ: