շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ինչպե՞ս են քաղաքացիները պատկերացնում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Հարցում

Ինչպե՞ս են քաղաքացիները պատկերացնում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Հարցում

Հայաստանում մայիսի 13-14-ն ընկած ժամանակահատվածում «GALLUP International Association»-ն հարցումներ է իրականացրել քաղաքացիների շրջանում։

Հարցմանը մասնակցել է 1000 մարդ։

Քաղաքացիներին հարց  է տրվել, թե ինչպե՞ս են պատկերացնում Նիկոլ Փաշինյանի հեռացումը։

30.6 տոկոսը պատասխանել է, որ Փաշինյանի հեռացումը պատկերացնում է հրաժարականի միջոցով, 9.3 տոկոսը՝ ԱԺ-ի կողմից անվստահության հայտման միջոցով, 8.4 տոկոսը՝ ձերբակալման միջոցով,19.1 տոկոսը պատասխանել է, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է հեռանա, իսկ 28.2 տոկոսը դժվարացել է այդ հարցին պատասխանել։

  • Կիսվել: