շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը այցով գտնվում է ԱՄՆ-ում։

Հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում Հաջիևը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Բասսի, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի օգնական Յուրի Քիմի և ժողովրդավարության, աշխատանքի և մարդու իրավունքների հարցերով պետքարտուղարի օգնական Ռոբերտ Գիլքրիստի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններ, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ոլորտում առկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացն ընդգրկող հարցերի լայն շրջանակ։

  • Կիսվել: